տուն Սպորտ Կարեն Խաչանովը՝ Ստամբուլի մրցաշարի եզրափակիչում

Կարեն Խաչանովը՝ Ստամբուլի մրցաշարի եզրափակիչում

74
0

6979Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ստամբուլում ընթացող թենիսի «չելենջեր» շարքի մրցաշարի եզրափակիչ: 19-ամյա մոսկվացի մարզիկը կիսաեզրափակիչում 6:1, 6:4 հաշվով պարտության է մատնել բելգիացի Յանիկ Մերտենսին: Հանդիպումը տեւել է 55 րոպե: ATP վարկանիշային աղյուսակում Կարեն Խաչանովը 183-րդ տեղում է:

Տիտղոսի համար Կարեն Խաչանովը կմրցի ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովի եւ ուկրաինացի Սերգեյ Ստախովսկու դիմակայության հաղթողի հետ: