տուն Լուրեր Կարեն Պետրոսյանի մարմնի հայրենադարձման հետ կապված բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են. ԱԳՆ

Կարեն Պետրոսյանի մարմնի հայրենադարձման հետ կապված բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են. ԱԳՆ

183
0

Karen-Petrosyan

Ադրբեջանում սպանված հայ գերի Կարեն Պետրոսյանի դին հայրենադարձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Իսկ, թե որ մարմիններն են դրանով զբաղվում, չեմ կարող ասել»,- ասաց Բալայանը:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ԿԽՄԿ-ն` որպես միջնորդ կազմակերպություն, առաջարկել են աջակցել հայ գերու մարմնի հայրենադարձմանը, եթե կողմերը համաձայնության գան:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կրեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին եւ մեկ օր անց սպանվել: