տուն Լուրեր Կարեն Միրզոյանի պատասխանները ԼՂՀ կառավարությանը

Կարեն Միրզոյանի պատասխանները ԼՂՀ կառավարությանը

133
0

6ffe8b71f1ac3b0a1f1c77829302fd98-472x265

ԼՂՀ ԱԺ 2016 թ. ապրիլի 21-ի նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված հարցերին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները

Հարց. Արտաքին գործերի նախարարին ուղղված հարցի բովանդակությունը հետևյալն է՝ ղարաբաղյան հարցիկարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում սեղանի վրա դրված են այսպես կոչված Մադրիդյանսկզբունքները: Ինչպիսի՞ պաշտոնական տեսակետ ունի ԼՂՀ-ն:

Պատասխան. Հարգարժան գործընկերներ, շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, այդ հարցիպատասխանը բազմիցս հնչեցվել է թե` Ազգային Ժողովում, թե` զանազան այլ կառույցներում։ Ոչ միայն արտաքինգործերի նախարարի շուրթերից, այլ նաև այդ հարցերի շուրջ տեսակետ հայտնելու իրավասու բոլոր արցախյան պաշտոնյաների կողմից։ Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանը և մշակմանը չիմասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։ Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլևտրամաբանական եզրակացություն։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, և դուք գիտեք մեր պաշտոնականտեսակետը, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեքկողմ։ Եվ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը. որոշակի գաղափարներ առաջքաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռք բերված պայմանավորվածությունների, եթեհնարավոր է լինում, համատեղ քննարկում, համաձայնեցում և, ինչու չէ, նաև կիրառում, այսինքն՝ կյանքի կոչել։

Հարց. Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսական«Известия» պարբերականը հրապարակեց տեղեկություններ ղարաբաղյան կարգավորման, այսպես ասած, Պուտինիկամ Լավրովի պլանի մասին, որը գրվել է քառօրյա պատերազմից հետո և որը ցանկանում է իրականություն դարձնելՄոսկվան: Դուք տեղյա՞կ եք դրան և, եթե այո, ի՞նչ կարող եք ասել մեզ:

Պատասխան. Նախ՝ շնորհակալություն արտաքին քաղաքական ոլորտի նկատմամբ ձեր արտահայտածհետաքրքրության համար։ Այո, տեղյակ եմ «Известия» օրաթերթում հրապարակմանը, իհարկե տեղյակ եմ,ընթերցել եմ։ Բայց արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այսկամ այն թերթային հրապարակումով։ Հիշեցնեմ, որ այս օրերին, ինչպես և նախօրեին, բազմաթիվ հրապարակումներեն եղել իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնականհայտարարություններով. նույն նախարար Լավրովի, համապատասխան այլ պաշտոնյաների։ Եվ ես խորհուրդ եմտալիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով։