տուն Լուրեր Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի ծանրամարտի պատանեկան չեմպիոն և ռեկորդակիր

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի ծանրամարտի պատանեկան չեմպիոն և ռեկորդակիր

86
0

14Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը:

Մինչեւ 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում գրանցել է 280 կգ (130+150) արդյունք՝ բարելավելով իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները:

Մինչեւ 15 տարեկան աղջիկների 63 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ՝ 156 կգ (68+88):