տուն Լուրեր Կարեն Կարապետյանն այցելել է Աշոցք

Կարեն Կարապետյանն այցելել է Աշոցք

124
0

karen-karapetyan

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 26-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցին լուծել «Հայփոստի» մասնաճյուղի շենքի վերանորոգման հարցը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրակլան հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը Կարեն Կարապետյանին հայտնեց, որ «Հայփոստի» շենքի պայմաններն այնքան վատն են, որ կարող է փլուզվել, որը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Վարչապետի հարցին, թե ինչու «Հայփոստի» շենքը չի վերանորոգվում, համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը նշեց, որ շենքը պատկանում է երկու ընկերության եւ նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի վերցնում այն վերանորոգելու:

«Չեն սարքում, դու էլ լարի, համայնքի ղեկավարը դու ես եւ պետք է հասկանաս, որ իրենց ծառայությունների համար մենք վճարում ենք եւ իրենք էլ պարտավոր են համապատասխան պայմաններ ստեղծել».-համայնքի ղեկվարին դիմեց վարչապետը: Նա վստահեցրեց, որ այդ հարցով կզբաղվի:

Նշենք, որ Շիրակի մարզում հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղեկալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը: