Քաղաքական լեգիտիմության կտրուկ անկում կա, նույնիսկ ընդդիմությունն է այն կորցրել, և այդ անկումը երեկ չի սկսվել, այլ` շատ ավելի վաղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը. «Պետական կառույցները ևս կորցնում են այդ լեգիտիմությունը, նաև` խորհրդարանը: Եվ կառավարության փոփոխության պատճառը այդ անկումն է»:
Իսկ ինչ վերաբերում է նոր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Իսկանդարյանը նշեց, որ նրա նպատակը նոր մարդկանցով նոր կառավարություն հավաքելը կլինի:
Նրա կարծիքով՝ խնդիրը նոր մարդիկ գտնելու մեջ է, ովքեր չեն լինի քաղաքական որևէ թևի ներկայացուցիչ, որովհետև հասարակությունը բացասաբար է վերաբերվում այն մարդկանց, ովքեր իշխանությունն են ներկայացնում: