տուն Լուրեր Կարեն Կարապետյանը զայրացավ

Կարեն Կարապետյանը զայրացավ

88
0

Karen

ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերը զեկուցող պաշտոնյաներին հորդորեց կարճ զեկույցներ ներկայացնել: Այս դիտողությունը նա արել էր նաեւ նախորդ նիստում: Հիշեցնենք, որ մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին վարչապետը հորդորել էր նախագծերը լակոնիկ ներկայացնել:

Կարապետյանը նման հորդորով  այսօր դիմեց  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին,  ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Երբ այդ հորդորներից հետո Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը սկսեց երկար զեկուցել նախագծերից մեկը, վարչապետը զայրացավ:

«Պարոն Սարգսյան, ձեր հարցի զեկույցը բյուջեի զեկույցից երկար եղավ, վերջը ի՞նչ ենք անում, վերջը ասեք»,- նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետը նշեց, թե նորից է ուզում հորդորել կառավարության անդամներին՝ այն հարցերը, որոնք նախանիստում քննարկվել են, կառավարության նիստում պետք է հակիրճ ու ըստ էության ներկայացվեն: