տուն Լուրեր Կարեն Կարապետյանը մինչ վերջ փորձում է պայքարել վարչապետ լինելու համար. «Ժամանակ»

Կարեն Կարապետյանը մինչ վերջ փորձում է պայքարել վարչապետ լինելու համար. «Ժամանակ»

113
0

«Ժամանակ»-ը գրել է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ առջևում է:

Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումար են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ:

Նա մինչև վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար և ցույց տա, որ ինքն ամենևին էլ դատապարտված և պարտված չէ»: