ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:
Իր բարձր վարպետության և դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ խոր հետք թողնելով հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»: