տուն Հասարակություն Մշակույթ Կարեն Հակոբյանը Տոկիոյում առաջին անգամ հնչեցրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը

Կարեն Հակոբյանը Տոկիոյում առաջին անգամ հնչեցրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը

86
0
dashnamurՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ճապոնացի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Տոկիոյում տեղի են ունեցել դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, օգոստոսի 22-ին Տոկիոյի «Մուզա Կավասակի» սիմֆոնիկ սրահում դաշնակահարը հանդես է եկել Ճապոնիայի «Մալեր» փառատոնի նվագախմբի հետ (դիրիժոր` Հիսայոշի Ինուե): Համերգին հնչել ոն Արամ խաչատրյանի և Գուստավ Մալերի ստեղծագործությունները:

Օգոստոսի 25-ին Տոկիոյի «Լյութեր Իչիգայա» սրահում տեղի է ունեցել Կարեն Հակոբյանի մենահամերգը: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և եվրոպացի մի շարք կոմպոզիտորների գործեր: Համերգին դաշնակահարը առաջին անգամ կատարել է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը: