տուն Լուրեր Կարեն Գրիգորյանը 2-րդն է «Խազարի Գավաթ» մրցաշարում

Կարեն Գրիգորյանը 2-րդն է «Խազարի Գավաթ» մրցաշարում

68
0

karen grigoryanԻրանի Իսլամական Հանրապետությունում ավարտվել է «Խազարի Գավաթ» մրցաշարի 9-րդ՝ վերջին տուրի հանդիպումները:

9-րդ տուրում Կարեն Գրիգորյանի մրցակիցը լրացուցիչ  ցուցանիշներով 1-ին հորիզոնականում գտնվող իրանցի Մասուդ Մոսադեգփուրն էր, ում հետ հայ գրոսմայստերը կիսել է միավորը՝ խաղալով ոչ ոքի: Արդյունում, վաստակած 7 միավորով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:  Մասուդ Մոսադեգփուրը եւս 7 միավոր էր վաստակել, սակայն լրացուցիչ միավորներով նա առաջ է անցել Գրիգորյանից:

Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում հաղթել է Մուսավի Սայեդ Խալիլին եւ գրավել է  5-րդ հորիզոնականը: