տուն Լուրեր Կարեն Անդրեասյանն առաջարկեց գիշերային ակումբների խնդրին օրենսդրական կարգավորում տալ

Կարեն Անդրեասյանն առաջարկեց գիշերային ակումբների խնդրին օրենսդրական կարգավորում տալ

203
0

Կարեն-Անդրեասյան

Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկայացնում է Պաշտպանի գրասենյակի 2014 թվականի գործունեության մասին զեկուզումը: Բարձրացնելով բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ՝ Կարեն Անդրեասյանն օրենսդիրին առաջարկեց միասին աշխատել դրանց շուրջ:

«Խնդիր կա բնակելի շենքերում տեղակայված ժամանցի և զվարճանքի օբյեկտների հետ կապված, որոնք աշխատում են հատկապես գիշերային ժամերին: Այդ աղմուկից այսօր հարյուրավոր մարդիկ են տանջվում: Այն կռիվներից ու վեճերից, որոնք լինում են այդ գիշերային ակումբներում: Լավ է, որ Երևանի քաղաքապետարանը ևս համաձայն է մեզ հետ,  եւ այդ խնդիրը պետք է կարգավորվի»,- իր խոսքում ասաց Պաշտպանը:

ՄԻՊ-ը դրական համարեց այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը ոչ միայն տեսականորեն համաձայնել է, այլև նախագիծ կա, որով առաջարկվում է այդ ակումբները տեղակայել բնակելի շենքերից գոնե 50 մետր շառավղով հեռավորությամբ:

«Որովհետև, հնարավոր է, դրանք այդ շենքերի տակը չլինեն, բայց անմիջապես հարևանությամբ լինեն և թույլ չտան քաղաքացիներին ամիսներով քնել՝ հատկապես ամառային շրջանում: Այս խնդիրը նույնպես քննարկման առարկա պետք է դառնա, և աշխատելով քաղաքապետարանի և կառավարության հետ՝ շատ ցանկալի է նաև համագործակցեինք Ազգային ժողովի հետ»,- ասաց նա: