տուն Լուրեր Կարեն Անդրեասյանի գույքն ու եկամուտները՝ պաշտոնը դադարեցնելու պահին

Կարեն Անդրեասյանի գույքն ու եկամուտները՝ պաշտոնը դադարեցնելու պահին

84
0

54

Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի մարտի 3-ին, իսկ այս տարվա հունվարի 12-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց: Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի՝ 2014 թվականի ընթացքում Կարեն Անդրեասյանը որևէ գույք ձեռք չի բերել, չի օտարել, փոխառություններ չունի, ունեցել է 56 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 11 միլիոն 615 հազար  131 դրամ: Նրա կնոջ՝ փաստաբան Եվա Առաքելյանի հայտարարագրում նույնպես տվյալներ չկան՝ գույքի ձեռքբերման կամ օտարման, փոխառությունների վերաբերյալ: Նշվում է, որ նրա դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն 478 հազար 640 դրամ: 2015 թվականի հայտարարագիրը Կարեն Անդրեասյանը չի ներկայացրել: Սակայն ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու 2016 թ-ի հայտարարագիրը: Այսպիսով, պաշտոնը դադարեցնելու պահին նախկին օմբուդսմենը հայտարարագրել է  1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ շինություն, որը դեռևս պետական գրանցման իրավունք չի ստացել, 43 միլիոն դրամ և 780 հազար դրամի եկամուտ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Իրավաբան.net