տուն Լուրեր Կարեն Անդրեասյանը կդիմի ԲՀԿ-ին

Կարեն Անդրեասյանը կդիմի ԲՀԿ-ին

72
0

Ombutsman Karen Andreasyan

ԲՀԿ Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով ԱԺ նիստում Կարեն Անդրեասյանի առաջարկին, ասաց.

«ԲՀԿ-ն պատրաս է համագործակցել այն բոլոր հարցերում, որոնք վերաբերվում է քաղաքացիների պաշտպանությանը:Ուղարկեք մեզ այն բոլոր կետերը, հարցերը, որոնց հետ կապված կա աջակցության կարիք»,-ասաց Տիգրան Ուրիխանյանն ու հանդես եկավ նաև`քննարկման առաջարկով.

«Հարց-քննարկման առաջարկս վերաբերում է Ձեր նշած կետերից մեկին` զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ժամանակ ոստիկանների գործողություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ տարբեր զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանություն են հրավիրվում ոչ մի զանցանք չիրականացրած քաղաքացիների, որոնք պարզապես դրսևորում են քաղաքական ակտիվություն»:

Հարցին ի պատասխան` Անդրեասյանը նշեց.

«Ընդունում եմ` 2013թ-ին եղել են կոնկրետ դեպքեր, որոնք հակաիրավական էին: Կա մի հանգամանք` մենք այդ մասին ստանում ենք ուշացած զանգեր ու պետք է նշեմ` վերջին շրջանում ոստիկանության կողմից չի եղել հակաիրավական գործողություն, սա, իհարկե, դրական տեղաշարժ է»,- ասաց Անդրեասյանն ու հավելեց`շատ չի տևի և իրենք կդիմեն ԲՀԿ-ին` աջակցության համար: