տուն Լուրեր «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան իրական պատճառը

«Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան իրական պատճառը

162
0

Արգենտինացի հարձակվող էմիլիանո Սալայի մահվան վերաբերյալ նոր  մանրամասներ են  հայտ եկել:

Քննիչները պարզել են, որ Սալան ենթարկվել է ածխաթթու գազի կյանքի համար վտանգավոր չափաբաժնի ազդեցությանը՝ գտնվելով այն ինքնաթիռում, որը հունվարին վթարի էր ենթակվել Լա Մանշում: Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինացի հարձակվողը մահացել է Նանտից Քարդիֆ թռչելիս:

Armsport.am-ի տեղեկություններով ֆուտֆոլիստը և  օդաչու Դևիդ Իբբոթսոնը, որի մարմինը դեռևս չի հայտնաբերվել, ինքնաթիռի միակ մարդիկ էին: AAIB-ի հետաքննության բաժնի կողմից հրապարակված զեկույցը ցույց տվեց, որ զույգը ենթարկվել է մահացու գազի ազդեցությանը: Այս եզրակացությանը մասնագետները եկել են ֆուտբոլիստի արյան թեստերը հետազոտելուց հետո:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալային Նանտից Կարդիֆ տեղափոխող Piper PA-46 մասնավոր ինքնաթիռը Նորմանդական կղզիների մոտ կորել է ռադարների տեսադաշտից։ Կապը կորչելուց անմիջապես հետո սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռը։ Մի քանի օր անց հայտնաբերվել է Սալայի դիակը: