Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառվարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:
Նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի եւ Գառնիի բնակիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ:
Մանրամասն անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին եւ առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: