տուն Լուրեր Կառավարությունն ու Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն են կրելու Սուրիկ Խաչատրյանի նշանակման համար....

Կառավարությունն ու Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն են կրելու Սուրիկ Խաչատրյանի նշանակման համար. Իրավապաշտպան

96
0

saqunccc

«Հանցագործության մեջ կասկածվող անձը մարզպետ է նշանակվում, իսկ սպանության գործով քննությունը դեռևս ընթացքի մեջ է»: Հայկ Ալումյանը գործի նյութերը նոր-նոր է ստացել ու բողոքարկման գործընթացը շարունակվում է, այսինքն` դեռևս չկա դատարանի վերջնական վճիռը, իսկ իրավական տեսանկյունից հանցագործության մեջ կասկածվող անձին պաշտոնի նշանակելը ևս հանցագործություն է հանդիսանում: Այդ քայլը հանցագործին կոծկել է, հովանավորչություն հանցագործություն կատարող անձի հանդեպ, արհամարհանք իրավական, ժողովրդական պետության սկզբունքների նկատմամբ»,- araratnews.am-ի հետ զրույցում, խոսելով Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակման մասին, պարզաբանեց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով` որոշումն արհամարհանք էր ոչ մի սյունեցիների, այլ նաև ՀՀ բոլոր քաղացացիների հանդեպ:

«Կառավարությունն ու Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն են կրում և հետագայում էլ կրելու են այն խնդիրների համար, որ հնարավոր է առաջանան` Լիսկայի ու իր ընտանիքի կողմից քաղաքացիների նկատմամբ»:

Շողիկ Գալստյան