տուն Լուրեր Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկային»

Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկային»

90
0

karavarutyun1-530x375

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց՝  «Սպայկա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել  ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Որոշման նախագիծը կառավարության նիստի հավանությանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» ՍՊ ընկերության հիմնական գործունեությունն է միջազգային բեռնափոխադրումների կազմակերպումը և թարմ միրգ/բանջարեղենի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ և Եվրոպա: