տուն Լուրեր Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան

Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու. Հովիկ Աբրահամյան

171
0

hovik-abrahamyan-600x400

Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ արտարժույթի տատանումից ստեղծված խառնաշփոթին, և նշեց, որ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

«Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից սկսված կայունացումը շարունակվում է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Միաժամանակ հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,-ասաց Աբրահամյանը: