Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման նախագիծը: Այն կառավարության հավանությանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Վերոնշյալ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրած ժամանակակից սարքավորումներ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 340 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 310, 2017թ.- 322 և 2018թ.-336 հազ. դրամ:
Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավորներին: