տուն Լուրեր Կառավարությունը խախտումներով է կազմակերպում ճանապարհային երթևեկությունը. Հովհաննիսյան

Կառավարությունը խախտումներով է կազմակերպում ճանապարհային երթևեկությունը. Հովհաննիսյան

114
0

Place_de_France,_Yerevan_(cropped)

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ անդրադարձավ նաև երեխաների պաշտպանվածությանը ճանապարհատրանսպորտային պատահարներից:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ երեխաների պաշտպանվածության իրավունքն ապահովում են ճանապարհային ոստիկանությունը, քաղաքապետարանը, Տրանսպորտի և կապի նախարարությունը և դպրոցները:

«Միջազգային ստանդարտներով երթևեկության կանոնների պարտադիր ուսուցում պետք է իրականացնի դպրոցը, մինչդեռ մեզ մոտ այս կուլտուրան դեռ չի մշակվել: Եթե մինչև հիմա բոլոր կառույցները մատը մատին չեն խփել այս հարցը լուծելու համար, ապա սա հարմար առիթ է ևս մեկ անգամ այս մասին բարձրաձայնելու համար։ Այլապես ստացվում է, որ կառավարությունը խախտումներով է կազմակերպում ճանապարհային երթևեկությունը»,-ընդգծեց նա:

Բանախոսը նկատեց նաև, որ երթևեկության կազմակերպումը Երևանում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա և դրա որակը բարելավելու համար ՀԿ-ն նամակներ է ուղարկել քաղաքապետարան և ճանապարհային ոստիկանություն:

«Ի պատասխան մեր նամակների՝ քաղաքապետարանը գրում է, որ լուծումներ ունի, մինչդեռ դրանք կյանքի կոչելու համար կատարվող աշխատանքերը մենք դեռևս չենք տեսնում»,-եզրափակեց նա: