տուն Լուրեր Կառավարությունը սպասված արդյունքին չհասնելը կապում է, հիմնականում, արտաքին աշխարհի հետ

Կառավարությունը սպասված արդյունքին չհասնելը կապում է, հիմնականում, արտաքին աշխարհի հետ

92
0

ՀՀ-կառավարություն

2014թ. նախատեսված  5.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցվել է 3.4 տոկոս իրական տնտեսական աճ, ինչը հիմնականում բացատրվում է արտաքին աշխարհից պահանջարկի իջեցման, տարադրամի փոխարժեքի տատանման և այլ գործոններով,- այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում, ներկայացնելով «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Աշխատավարձը հաշվետու տարվա ընթացքում աճել է 8.3 տոկոսով, որը 5.1 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ: Հաշվետու տարում արտահանման և ներմուծման ծավալները դոլարային արտահայտմամբ աճել են, սակայն գրանցված աճը առավել համեստ է եղել, քան նախատեսված էր: 2014թ. ձևավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկում նկատվել է փետրվարին ու դեկտեմբերին, ընդ որում` դեկտեմբերին այդ աճը կտրուկ է եղել»,- ասաց պաշտոնյան ու հավելեց.«Ներկայացված գործոնների հարաբերակցությամբ էլ բացատրվում է պետական պարտքի ու եկամուտների հարաբերակցությունը»: