տուն Լուրեր Կառավարությունը սոցփաթեթի ոլորտում խնդիրների լուծման իրավական լուծումներ է ներկայացնում

Կառավարությունը սոցփաթեթի ոլորտում խնդիրների լուծման իրավական լուծումներ է ներկայացնում

84
0

Karavarutyan-nist5ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սոցիալական փաթեթի ոլորտում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու և իրավական լուծումներ ապահովելու ուղղությամբ:

Այդ նպատակով գործադիրը քննարկելու է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը կքննարկվի կառավարության օգոստոսի 18-ի նիստում:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կասեցնել սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքը` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: Սոցփաթեթից օգտվելու համար` սահմանվելու է զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձև և դրա տրամադրման կարգ:

«Նախագծով հստակեցվելու են սոցիալական փաթեթի հատկացման կարգում սոցիալական փաթեթի սահմանաչափը ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար, հստակեցվելու է համատեղությամբ աշխատողների սոցիալական փաթեթի շահառու դառնալու նախապայմանը` սահմանելով, որ հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին՝ նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսի չափով ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում անձը կարող է օգտվել սոցփաթեթից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: