տուն Լուրեր Կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

Կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար

104
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննարկվում են Հայաստանի քաղաքացիներին Հուրգադայից վերադարձնելու տարբերակներ:

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- գրել է նա: