տուն Լուրեր Կառավարությունը մշակել է մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ծրագիրը

Կառավարությունը մշակել է մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ծրագիրը

124
0

ՀՀ կառավարությունը մշակել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության 2020-2022թվականների ծրագիրը:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարվա համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարվա համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաթուղթ, որը համակարգված ձևով.

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և, հատկապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը: