տուն Լուրեր Կառավարությունը միայնակ է. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Կառավարությունը միայնակ է. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

88
0

«Միանշանակ պնդել, որ կառավարության նախաձեռնությունը կձախողվի, ճիշտ չէ: Եթե վարչապետը հայտարարում է, շատ կարճ ժամանակ հետո նախընտական գործընթաց է սպասվում՝ ինքն իր թշնամին չի, որ հայտարարի եւ ինչ-որ քայլեր չանի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությանը:

Միքայել Մելքումյանի կարծիքով` մենք մինչև ապրիլի 2-ը  «դանդաղ ձևով էինք ապրում»: Ժամանակն է մոբիլիզացվել:

«Ես չեմ հավատում, որ կառավարությունը միայնակ կարող  է դա իրականացնել, որովհետև կառավարությունն այսօր  միայնակ է: Նրան պետք է ժողովրդի գոնե մի մեծ մասը»,- նշեց Մելքումյանը` պնդելով, որ հակառակ դեպքում հաջողություն պետք չի ակնկալել:

Առավել մանրամասն` տեսանյութում: