տուն Լուրեր Կառավարությունը հաստատեց Արմավիրի և Արագածոտնի մարզերի զարգացման ծրագրերը

Կառավարությունը հաստատեց Արմավիրի և Արագածոտնի մարզերի զարգացման ծրագրերը

107
0

government-session-hovik-abrahamyan

Այսօր ՀՀ Կառավարության նիստին հաստատվեց ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը:

«Այս ծրագրերով նախատեսվում է խթանել մարզերի զարգացման գործընթացները, համաչափ զարգացումը, բարելավել բնակչության կենսամակարդակը և բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար»,-ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը