տուն Լուրեր Կառավարությունը հաստատեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը

78
0

zorakocj

ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ինչպես այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները։
«Նախագծով սահմանվում են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը»,- ասաց նա։