Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց երկրորդ երեխայի համար հատկացվող գումարը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ տալու նախագիծը, որը նախորդ կառավարության նիստում քննարկվեց, սակայն քանի որ կային որոշակի առաջարկներ, չընդունվեց:
Մանե Թանդիլյանն ասաց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկը եւս ներառված է նախագծում, որի ընդունումից հետո «Պետական նպաստների մասին» օրենքում պետք է փոփոխություն կատարվի:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ ժողովրդագրական խնդիրների լուծման համար պետք է նաև այլ քայլեր լինեն:
Կառավարությունը միաձայն հաստատեց նախագիծը:
Սոնա Դավթյան