տուն Լուրեր Կառավարությունը չպետք է ոտնահարի ԱԺ-ի իրավունքները. պատգամավոր

Կառավարությունը չպետք է ոտնահարի ԱԺ-ի իրավունքները. պատգամավոր

69
0

RLP (OEK) MP Heghine Bisharyan guest in Henaran press club

Հեղինե Բիշարյանը, ելույթ ունենալով Աժ նիստի ընթացքում, ասաց, որ «Շրջանառության հարկի մասին օրենքի» կիրառման հետաձգման ժամկետը ոչինչ չի տալու:

«Ի սկզբանե նայելով նախագծի փոփոխությանը՝ հասկանալի է, որ  ընդամենը ժամեկտի փոփոխություն է կատարվել և այդքան էլ խորքային քննարկման առարկա չէ, բայց իրականում մենք գործ ունենք մի օրենքի նախագծի ժամկետի փոփոխման հետ, որի համար մենք ականատես ենք եղել, թե որքան արդարացի դժգոհությունների ալիք բարձրացավ ՓՄՁ-ների կողմից: Հետաձգելով ժամկետը՝ որևէ բան չի փոխվելու: Օրենքի վերանայման խնդիր կա. ինձ մոտ հարց  է առաջանում՝ ինչո՞ւ է սահմանվել 58 մլն և ոչ, օրինակ, 60մլն: Մենք «վատ ավանդույթ» ենք դարձրել օրենքները բերել ԱԺ ու հետ տանել՝ չկարողանալով կիրառել: Կառավարությունը չպետք է ոտնահարի ԱԺ-ի իրավունքները, մենք էլ 1 ամսվա համար ենք քվեարկում, այսինքն՝ դարձե՞լ ենք Կառավարության գործիքը»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Վերջինիս խոսքով ՝պետք է վերանայել նաև կգ-ով ապրանքների հարցը, որը ևս խնդրահարույց է, իսկ ՓՄՁ-ներին էլ պետք  է օգնել, ոչ թե ժամկետներ սահմանել: