տուն Լուրեր Կառավարությունը չի բարձրացնի նվազագույն աշխատավարձը

Կառավարությունը չի բարձրացնի նվազագույն աշխատավարձը

124
0

karavarutyun1-530x375

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով պատգամավորն առաջարկվում էր բարձրացնել ամսական նվազագույն աշխատավարձը: Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծով նախատեսվում էր 2016 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական  աշ­խատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվա­զա­գույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, եւ, դրա հետ կապված,վերանայել եւ սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործա­վար­ձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարի­ֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ Միքայել Մելքումյանի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ուստի ներկայացված նախագիծը պետք է ընդունվի պատ­­գա­մա­վոր­ների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախ­սերի գծով նույնպես կարող է առաջացնել լրացուցիչ հատկացումների անհրաժեշտու­թյան, որի չա­փը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: