«Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցում կառավարությունը փոխզիջումների կգնա, որովհետև առևտրականների խռովությունները կարող են մեծ բունտային ալիքներ բարձրացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Բողոքի ակցիան ավելի լրջացավ, երբ որոշ քաղաքական ուժեր միացան բողոքին: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ քաղաքական ուժերը, այսպիսով, նպատակ ունեն որոշակի դիվիդենտներ ստանլու: Բացի այդˋ Հայաստանն առանց այդ էլ հիմա լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի Կառավարությունը պետք է կշռադատված մոտեցում ցույց տա և ընդառաջ գնա առևտրականներին»,-նշեց տնտեսագետը:
Խոսելով այն մասին, թե ինչ սահմաններում կլինեն վերը նշված փոխզիջումներըˋ բանախոսը նկատեց, որ դրանք ամբողջական պահանջների բավարարման չեն բերի, այլ կբավարարվեն մասամբˋ առևտրականների զայրույթը նվազեցնելու համար:
Վարդուհի Ստեփանյան