տուն Լուրեր Կառավարությունը 100 միլիարդով կրճատում է ծախսերը

Կառավարությունը 100 միլիարդով կրճատում է ծախսերը

76
0

karavarutyun1-530x375

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե բավական կոշտ բյուջե են նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին՝ մոտ 100 մլրդ դրամով ծախսերի նվազեցում է նախատեսվում բյուջեով:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ ասաց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է: Ըստ նախարարի՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4,8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ կունենանք 5,9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը:

«Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուր է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին, 43,7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին կկազմի 54,4 տոկոս: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:

Ելնելով այս ամենից՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2,8 տոկոսի շրջանակներում: