ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող «Զինուժ» հեռուստածրագրի իրավական կարգավիճակը հստակեցնելու նպատակով կստեղծվի ՊՆ «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկ:
Այդ մասին որոշման նախագիծն ըդնգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում:
Որոշման ընդունման հիմք են կազմում «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան նորմերը, համաձայն որոնց զինվորական բնույթի լրատվական հաստատություններն ունեն պետական հիմնարկի կարգավիճակ:
Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, անձնակազմի թվի, հանձնվող (ամրացվող) գույքի կազմի և դրա օգտագործման կարգի հաստատման իրավասությունը վերապահվում է ՀՀ պաշտպանության նախարարին:
Ստուդիայի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը և տեղեկատվական դաշտում զինված ուժերի վերաբերյալ բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորմանը նպատակաուղղված աշխատանքների իրականացմանը: