տուն Լուրեր Կառավարության որոշմամբ «Հրազդան ցեմենտն» ազատվեց 510 մլն դրամի տուգանքից

Կառավարության որոշմամբ «Հրազդան ցեմենտն» ազատվեց 510 մլն դրամի տուգանքից

121
0

hrazdan

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանության արժանացնել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած որոշման նախագիծը:

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությունն ազատել կուտակված մոտ 510 մլն դրամ տուգանքից: Կառավարության որոշումն օրենքի նախագծով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հրազդան-ցեմենտ» ընկերության բնականոն գործունեության ապահովմամբ՝ ընկերության հարկային  և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:

Նախարարը տեղեկացրեց, ոչ ընկերության գույքն այժմ գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում ու ընկերության հաշիվները գտնվում են արգելանքի տակ, իսկ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի  հետևանքով կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը:

Որոշման նախագծում նշված է նաև, որ խնդրին լուծում տալու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով  հնարավորություն ընձեռել ընկերությանը՝ շարունակելու արտադրական գործունեությունը, որի արդյունքում կմարի պարտքի մայր գումարը՝ ժամանակացույցով: