տուն Լուրեր Կառավարության նիստի օրակարգից հանվեցին թիվ 27 եւ 30 հարցերը

Կառավարության նիստի օրակարգից հանվեցին թիվ 27 եւ 30 հարցերը

98
0

timthumb

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց գործադիրի նիստի օրակարգից հանել 27-րդ հարցը: Նշենք, որ սույն նախագիծը վերաբերում էր   Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Մինչ օրակարգի հաստատումը, Աբրահամյանի առաջարկությամբ, կառավարության նիստի օրակարգից հանվեց նաեւ 30-րդ հարցը, այն է՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին։
Նշենք, որ նախագծերից մեկը կառավարության հաստատմանը պետք է ներկայացներ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, իսկ երկրորդ հարցը` Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: