Այս պահին Կառավարության շենքի դիմաց լարված մթնոլորտ է. բողոքի ցույց են անում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք պահանջում են, որպեսզի իրենց գործերը վերանայվեն՝ նշելով, որ արդեն 13 տարի է, իրենց խաբում են՝ ընտրությունից ընտրություն սուտ խոստումներ տալով. «Սրանք ամոթ չունեն, ամոթը կապել են քամակներին»։
Տարբեր պատճառներով աշխատանքային պայմաններում վնասվածքներ ստացած եւ հաշմանդամ դարձած օդաչուները մինչեւ 2006 թվականը նպաստ են ստացել, ինչն այժմ դադարեցվել է՝ «փող չկա» պատճառաբանությամբ։ Նրանք իրենց բողոքի խոսքն են ուղղում վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Պարոն վարչապետ, մենք չենք եկել այստեղ ողորմություն խնդրելու, այլ պահանջում ենք, որ Հայաստանում օրենքները գործեն։ Պահանջում ենք, որպեսզի «Հայկական ավիաուղիների» սննկացման գործընթացը դադարեցվի»։