տուն Լուրեր Կառավարության անվտանգության աշխատակցի վիճակը շատ վատ է. բժիշկ

Կառավարության անվտանգության աշխատակցի վիճակը շատ վատ է. բժիշկ

275
0

բժիշկ

Կառավարության անվտանգության ծառայության՝ ինքնասպանության փորձ կատարած աշխատակցի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, որևէ դրական տեղաշարժ չկա: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Հիվանդը շատ ծանր վիճակում է, դեռ երկար այդ վիճակը կպահպանվի»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան  ՀՀ կառավարության անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը  ինքնասպանության փորձ էր կատարել: