տուն Լուրեր Կարապետյանի հանձնարարականը՝ թվայնացման գործընթացի վերաբերյալ

Կարապետյանի հանձնարարականը՝ թվայնացման գործընթացի վերաբերյալ

103
0

karen-karapetyan-2-634x445

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց թվային օրակարգի մշակման ընթացքի եւ 2018 թվականի գործողությունների իրականացման վերաբերյալ: «Նախկինում անդրադարձել էինք թվային օրակարգի կարեւորության եւ այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին: Նշվածի համատեքստում ավարտին են հասցվում Հայաստանի թվային օրակարգ 20-30 երկարաժամկետ  ռազմավարության աշխատանքները: Միաժամանակ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման եւ դրանց իրագործման աշխատանքները հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն անհրաժեշտ է, չնայած բոլոր ոլորտներում էլ կարեւոր է»,- ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին հանձնարարեց եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունը: «Երկրորդ՝ երկշաբաթյա ընթացքում մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ թվային Հայաստան հիմնադրամի կարծիքը ստանալու համար»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը: