Ինչ է խոստանում Կապույտ Այծի տարին կենդանակերպի նշաններին: Այս թեմայի մասին լրագրողների հետ զրույցում խոսեց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Կապույտ այծի տարին լինելու է հիմնականում էներգիայով՝ ըստ Գուրգեն Հովհաննիսյանի: «2015 թ-ին Կապույտ Այծը, ըստ արևելյան տոնացույցի, արտահայտելու է կամքի ուժ բոլոր դրսևորումներով:
Խոյերի համար մի փոքր բարդ տարի կլինի 2015թ-ը: Խոյերը բավական էներգիա կկորցնեն, սակայն, դրանք կոմպենսացնելու առիթներն ավելի շատ կլինեն: Երջանկությանը նպաստող իրադարձությունները այնքան կլինեն, որ կորցրած էներգիայի մասին խոյերն անգամ չեն էլ հիշի: Դրանք կլինեն կարճատև և արագ կրկնվող:
Ցուլերի համար բավականին լավ տարի է սպասվում կարիերայի համար: Ֆինանսական առումով լավ տարի է լինելու: Վերջին երեք տարիների ընթացքում չստացված ռիսկային գործերը կարդարացվեն այս տարի: Հիմնականում շատ հանգիստ և բնականոն է ընթանալու Կապույտ Այծի տարին ցուլերի մոտ:
Երկվորյակների համար Կապույտ Այծի տարին ևս բավականին խոստումնալից է: Տարին կապված է հռետորության և խոսքի ուժի հետ: Ի տարբերություն գործի, որը վառ է արտահայտվում երկվորյակների մոտ, այս տարի կդոմինանտի նաև խոսքը: Խոսքի ուժով կարող են հասնել այն բաղձալի երազանքներին, որոնք ունեին և ուզում էին հասնել մոտակա մի քանի տարիների ընթացքում:
Խեցգետինների սառը և դեպրեսիոն վիճակը, որն անպակաս էր վերջին մի քանի տարիների ընթացքում, Կապույտ Այծի տարում կփոխվի: Այն սառույցը, որ կար, վերջնակապես կկորտրվի: Արտահայտման տարի է լինելու, հիանալի բոլոր առումներով: Մեծ էներգիա է սպասվում խեցգետիններին: Կարիերայի և բոլոր լավ մտահղացումների համար շատ լավ տարի է լինելու:
Առյուծների ռիսկերը արդարացված կլինեն: Անձնական կյանքը լավ վիճակում է լինելու: Կարիերայի առումով մեծ բարձունքների են հասնելու առյուծները: Կրկին խոսքի ուժը մեծ դերակատարում է ունենալու առյուծների համար Կապույտ Այծի տարում:
Կույսերին հետաքրքիր ձեռքբերումներ են սպասվում հենց ճանապարհների ընթացքում: Յուրաքանչյուր ճանապարհորդություն՝ դա կլինի կարիերայի հետ կապված, ուսումնական կամ հանգստի նպատակով, շատ խոստումնալից են և լինելու:
Կշեռքների համար տարին շատ բարեհաջող է լինելու: Կապույտ Այծի տարվա նշանը մենք համարում ենք, որ հենց կշեռքն է: Ռիսկային ցանկացած քայլերը լինելու են արդարացված: Այս տարի կշեռքների համար լինելու է արտահայտման և լիարժեք իրագործման տարի:
Կարիճները մի փոքր բարդ տարի է լինելու: Կապույտ Այծի տարին այս նշանի համար էներգիայի կորուստի տարի է լինելու: Էներգիայի կորուստը լինելու է ճանապարհորդությունների ընթացքում: Խորհուրդ ենք տալիս բոլոր կարիճներին հնարավորինս քիչ ճամփորդել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հանգստի պարագայում ավելի լավ կլինի, եթե այն անցկացնեն Հայաստանում:
Աղեղնավորների համար բացառիկ լավ տարի է սպասվում: Տղամարդ աղեղնավորների համար կարևորվելու է հոգևորը, հնարավոր է նրանք սկսեն զբաղվել փիլիսոփայությամբ: Կանանց համար բացառիկ տարի է լավ ընտանիք ստեղծելու համար: Երկու պարագայում էլ ունենք կարիերայի հաջողություն:
Այծեղջյուրների համար ամեն մի նոր միտք, ամեն մի նոր մտահղացում լինելու է արագ իրականացվող: Այծեղջյուրներին ընտանիքում սպասվում է ամրություն, բացառիկ հաջողություններ: Կապույտ Այծի տարում այծեղջյուրները տնվելու են աստղերի վերահսկողության և պաշտպանության ներքո:
Ջրհոսները կունենան բավականին հաջող տարի: Կապույտ Այծի տարում ջրհոսները ձեռք կբերեն ներքին բալանս: Այն տատանողականությունը, այն կասկածները, սթրեսային իրավիճակները, որոնք հայտնվում էին վերջին երեք-չորս տարիների ընթացքում, այժմ շատ խիստ կնվազեն:
Ձկների համար մի փոքր բարդություն կա, բայց դա կապված է առողջության հետ: Ձկների համար տարին կարելի է բաժանել 4 խմբի՝ կամքի արտահայտման և ռիսկային փուլ, որի ընթացքում կկուտակվի ավելի շատ էներգիա: Երկրորդ փուլում բոլոր ռիսկերը կարդարացվեն: Երրորդ փուլը լինելու է բավական հաջողակ, չորրորդ փուլը լինելու է բավականին բարդ ֆինանսական առումով:
Տարվա գույներն են կարմիրը և կանաչը, և նրանց բոլոր երանգները: Տարվա մետաղը երկաթն է: Տարվա քարերն են լեռնային ճենապակին և ամետիստը»: