PLoS ONE գիտական ամսագրում հրապարակված հոդվածում մի խումբ գիտնականներ պնդում են, որ ուսումնասիրելով շիմպանզեի մոտ ժպիտի համար պատասխանատու մեխանիզմները, եկել են եզրակացության, որ դրանք շատ նման են մարդու մոտ գոյություն ունեցող մեխանիզմներին:
Նախկինում կարծիք կար, որ առանց խոսքերի և ծիծաղի ժպտալը բնորոշ է միայն մարդուն: Սակայն կենսաբանները հետևել են 46 շիմպանզեների և պարզել, որ կապիկներն էլ կարողանում են իրենց դրական հույզերն արտահայտել ժպիտի միջոցով:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց կողմից ստացված եզրահանգումները խոսում են այն մասին, որ ժպտալն, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է կապիկից: