տուն Լուրեր Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը դատապարտվեց «գոմեշի մսի» գործով. azatutyun.am

Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը դատապարտվեց «գոմեշի մսի» գործով. azatutyun.am

259
0

981

Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատավճռով դատապարտվեց ազատազրկման երեք տարի երեք ամիս ժամկետով: Միաժամանակ, դատարանը որոշեց դատավճիռը պայմանականորեն չկիրառել չորս տարվա փորձաշրջանով։

Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել չորս տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանականորեն չկիրառել հինգ տարվա փորձաշրջանով։

Օհանջանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս մատակարարելու մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, Պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։

Օհանջանյանը դատարանում հայտարարել էր, որ շուրջ 17 տարի Պաշտպանության նախարարության մատակարարն է եղել և յուրաքանչյուր տարի կատարել է պայմանագրային պարտականությունները։

Մանրամասները՝ azatutyun.am-ում: