տուն Լուրեր Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները վերացվել են

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները վերացվել են

111
0

g_image

Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: