Կաննի 69-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմով, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Cafe Society ֆիլմը կցուցադրվի մայիսի 11-ին` մրցույթից դուրս:
Ֆիլմում նկարահանվել են Քրիսթեն Սթյուարթը, Ջեսի Այզենբերգը, Բլեյք Լայվլին, Փարքեր Փոուզին, Սթիվ Քարելը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին: