տուն Լուրեր Կանչել եմ` զրուցեմ հետը. ՀՀԿ խմբակցության ղեկավարը Մհեր Սեդրակյանին հրավիրել է հանդիպման

Կանչել եմ` զրուցեմ հետը. ՀՀԿ խմբակցության ղեկավարը Մհեր Սեդրակյանին հրավիրել է հանդիպման

101
0

Vahram-Baxdasaryan

«Ոչ միայն տեսանյութը պետք  է նայեմ, այլև պետք է իրեն կանչեմ ու զրուցեմ իր հետ»,-  Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք` Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորել է լրագրողներին` անվանելով «նախիր»:

Պարոն Բաղդասարյանն ասաց, որ պայմանավորվել են պարոն Սեդրակյանի հետ ու վաղն առավոտյան հանդիպելու են` «զրուցեն»: Ապա նշեց, որ   ցանկացած նման երևույթ իրենց խմբակցության կողմից քննադատության է արժանանում: