տուն Լուրեր Կանայք կարող են նպաստել իրենց ընտանիքի և համայնքի տնտեսական կայունությանը. Լիլիթ Ասատրյան

Կանայք կարող են նպաստել իրենց ընտանիքի և համայնքի տնտեսական կայունությանը. Լիլիթ Ասատրյան

135
0

IMG_7890_ts1323257009

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» կանանց սոցիալ-տնտեսական աջակցության կենտրոնի միջոցով փորձում է մարզերում ծրագրեր իրականացնել կանանց աշխատանքային զբաղվածության ապահովման ուղղությամբ:

«Կենտրոնի նպատակը լինելու է պատասխանատու քաղաքացիներ կերտելու, որը կտա հնարավորություն ինչպես կանանց, այնպես էլ ընտանիքներին բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին: Համայնքում ոչ թե  մեր քաղաքացին կդիտարկվի որպես սպառող, այլ ինքը կլինի իր համայնքի համար քաղաքականությունը մշակող անհատ: Համայնքներում կարևոր է էկոլոգիական խնդիրը, և շեշետերից մեկը դնում ենք հենց դրա վրա: Սրա կողքին փորձում ենք համադրել և որոշ բաղադրիչներ տեղափոխել ատադրության ոլորտ»,-ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ղեկավար Լիլիթ Ասատրյանը:

Նա նշում է, որ սա կնպաստի նաև գործազրկության նվազմանը և միգրացիայի տեմպերի կանխմանը:

«Մենք փորձում ենք որոշակի միջամտությունների արդյունքում հասնել դրական տեղաշարժերի, փոքր սառնարանային տնտեսություններ ստեղծել, որ անտառների հատապտուղներ հավաքելով վերամշակեն, արտադրություն ստեղծեն, վաճառել դա: Սա կտա կանանց աշխատանքի հնարավորություն և նրանց ընտանիքները, համայնքները դուրս կգան տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակից: Հատապտուղների վերամշակման արտադրամասից լինելու է նաև տուրիզմի, մշակութի, պատմական իրադարձությունների և ձեռներեցության ոլորտներ, որտեղ ներգրավելու ենք կանանց, և նրանք այդ կերպ կնպաստեն համայնքի և ընտանիքի տնտեսական կայունությանը»,-հավելեց Լիլիթ Ասատրյանը: