ԱՄՆ-ում բացվելու է առաջին մզկիթը, ուր կայցելեն միայն կանայք։ Այն գործելու է Լոս Անջելեսում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Կանանց մզկիթի հիմնադիր Հասնա Մազնավին հայտնել է, որ այդ մասին երազել է մանկուց։ Ամբողջ կյանքում նրան թվում էր, թե անարդարացի է, երբ կանանց համար մզկիթներում հատկացնում են առանձին վայրեր, որը հաճախ անհարմար էր և փոքր, քան տղամարդկանց համար նախատեսվածները։ Մազնավին հղում է կատարում Ղուրանին, ուր ոչինչ ասված է կանանց առանձին աղոթելու մասին։
ԱՄՆ-ի ամենախոշոր մզկիթի իմամ Հասան Ղազվանին իր աջակցությունն է հայտնել Հասնա Մազնավիին։