Կանադական Քվեբեկում 8 ոստիկան մեղադրվում է կին-տեղաբնակների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ, հաղորդում է Lenta.ru:
Վալ-դ՛Օր քաղաքում մի քանի կին պաշտոնական բողոք է ներկայացրել: Նրանք վստահեցնում են, որ ոստիկաններն իրենց մարզային բաժանմունք են կանչել ու սեքսուալ մերձեցման հարկադրել:
Բռնությունը կատարվել է ավելի քան 20 տարի առաջ: Մանրամասների մասին կանայք պատմել են Radio Canada տված հարցազրույցի ժամանակ:
Ներկայում մեղադրվող ոստիկանները հեռացվել են աշխատանքից: Գործի հետաքննությամբ զբաղվում է Մոնրեալի դաշնային ոստիկանությունը, որտեղ ավելի քան 1200 չբացահայտված գործ է քննվում 1980-2012-ին տեղաբնակ կանանց անհետացման կամ էլ սպանության վերաբերյալ: