Կանադայի կառավարությունը 2017 թվականին օրինագիծ է ներկայացնելու, որով առաջարկվում է թույլատրել մարիխուանայի ազատ վաճառքը, ասել է Կանադայի առողջապահության նախարար Ջեյն Ֆիլփոթը:
Օրինագծի ընդունման դեպքում Կանադան կդառնա արևմուտքի ամենամեծ երկիրը, որը կօրինականացնի մարիխուանայի վաճառքը:
Նախարարը նաև խոստացել է , որ մարիխուանան անչափահասների ձեռքերում չի հայտնվի և հանցագործների համար եկամուտի աղբյուր չի դառնա, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ մարիխուանայի վաճառքի օրինականացման թեման ներկայիս վարչապես Ջասթին Թյուդորի նախընտրական խոստումներից մեկն է եղել: