Վանքուվերի դաշնային դատարանը թույլատրել է հիվանդներին բուժման նպատակով օգտագործելու համար տանը կանեփ աճեցնել, հաղորդում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, կանադական իշխանությունները քննարկում են դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել էր օրինականացնել մարիխուանայի վաճառքը: